Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Թեհրան. այս մասին հայտնում են նաև իրանական լրատվամիջոցները։
Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հոգեհանգստի պաշտոնական արարողությանը: Տեղական ԶԼՄ-ներից մեկը, տեղեկացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանելու մասին, նաև տեղեկացրել է, որ նախատեսված են մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, որոնք կմասնակցեն Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկցած անձանց հրաժեշտի արարողությանը։
Ըստ ԶԼՄ-ի՝ Իրան կայցելի նաև Պակիստանի վարչապետը, Իրան են ժամանել նաև թալիբների, Գազայի և Պաղեստինի ներկայացուցիչներ։