ՀԱՊԿ-ը՝ ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
Բաքուն իր տրամադրության տակ ունի սեփական ուժեր Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր սեփական ուժերը՝ անվտանգությունն ապահովելու համար, և ակնհայտորեն, այդ հարցը չի լուծվում միակողմանի կերպով։  Ենթադրում եմ, որ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ղարաբաղից։