Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին ողջունել է Հայաստանում Եվրամիության առաքելությանը կանադացի առաջին փորձագետի՝ Ալեքսանդր Գրուշևսկու միանալու մասին լուրը։
«Նախորդ տարվա իմ այցից վերադառնալուց հետո առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը»,- X-ի իր միկրոբլոգում
գրել է Ժոլին: