Պայթյուն և հրդեհ՝ ռուսական նավում. կան զոհեր
Կալինինգրադի մերձակայքում պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել «Կապիտան Լոբանով» նավում։ Միջադեպը տեղի է ունեցել Բալթիկ ծովում՝ Ռուսաստանի Պիոներսկի քաղաքից ոչ հեռու։

Ռուսական լրատվամիջոցները գրում են առնվազն մեկ զոհի մասին։ Տեղական իշխանությունները պարզում են տուժածների քանակը։