Ղրիմի փոխանցումը Ուկրաինային Խրուշչովի «աններելի, ողբերգական սխալն էր». Նարիշկին
ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որոշումը Ղրիմի հարցով եղել է «աններելի և ողբերգական սխալ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մտածելով Ղրիմի և Սևաստոպոլի պատմության մասին՝ չի կարելի խորը հիասթափություն չզգալ աններելի, ողբերգական սխալից, որ ժամանակին թույլ է տվել Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը։ Նա հազիվ թե կարողանար իրեն հաշիվ տալ, թե վերջնարդյունքում ինչի կհանգեցնի Ղրիմի պաշտոնական փոխանցումը Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ որպես յուրովի նվեր Պերեյասլավյան Ռադայի 300-ամյակի առթիվ»,- ասել է նա: