«Այդպիսին է կյանքը». Պուտինը՝ Նավալնիի մահվան մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրություններում «հաղթանակից» անմիջապես հետո մեկնաբանել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահը։

«Ինչ վերաբերում է պարոն Նավալնիին, այո, նա կյանքից հեռացավ։ Դա միշտ տխուր իրադարձություն է: Մենք ունեցել ենք այլ դեպքեր, երբ մարդիկ հեռացել են կյանքից։ Իսկ ԱՄՆ-ում մի՞թե դա չի եղել։

Միտք կար՝ Նավալնիին փոխանակելու նրանց հետ, ովքեր գտնվում են արևմտյան երկրներում, ես համաձայն եմ եղել, մենք ուզում էինք փոխանակել նրան, որ նա չվերադառնա, բայց դա (մահը) պատահում է. այդպիսին է կյանքը»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով NBC-ի լրագրողի հարցին։