Ռուսաստանը Հայաստանի հետ շփումներում նախազգուշացնում է հակառուսական քաղաքականության մեջ ներքաշվելու ռիսկերի մասին:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հայաստանի հետ հարաբերություններում ՌԴ մտադրությունների անկեղծության վերաբերյալ կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է եկել»,- ասել է Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ ոչ մի դեպքում պետք չէ խաղալ, տրվել արևմտյան սցենարներով հերթական բեմադրության գայթակղությանը. «ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալը ազգային շահերից չի բխի»,- ասել է Զախարովան: