Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
Նախորդ մեր ներկայացրած նախագծի համեմատ ավելի ցածր սակագներ ենք առաջարկել, բայց ընդդիմության առաջարկը տանելու է  տնտեսական կոլապսի:  Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տրանսպորտի սակագների բարձրացման հարցին՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: 

Անդրադառնալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դիտարկումներին այն մասին, որ նրա օրոք միասնական տոմսային համակարգը պատրաստ էր, նույնիսկ մրցույթը հաղթած ընկերություն կար, ինչը չեղարկեցին իրեն հեռացնելուց հետո ու քաղաքացիները երկու տարի կորցրին, Գալջյանը նշեց. «Երկու տարի չեն կորցրել, որովհետեւ եթե դու չես բերել պատշաճ քանակի ավտոբուսներ, չէիր կարող գազելների վրա միասնական տոմսային համակարգ ներդնել: