Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի քաղաքական ղեկավարության ողջամիտ մոտեցման հույս ունի՝ չնայած որոշակի մտահոգություններին, որ առաջացրել է հայաստանյան վերնախավի մի մասի դիրքորոշումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Չեմ թաքցնի, որ Հայաստանի վերնախավի մի մասի տրամադրություններն ու որոշակի իրադարձություններ մտահոգություն են առաջացնում: Բայց մենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափության և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի հույս ունենք։ Ընդգծում եմ, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- պատասխանել է գլխավոր քարտուղարը հարցին, թե ՀԱՊԿ-ը սպասո՞ւմ է հայտարարություն Երևանից՝ կազմակերպությանը մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ։
Խոսելով ընդհանուր առմամբ կազմակերպության գործունեության մասին՝ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն ավանդաբար հատուկ ուշադրություն է դարձնում «խաղաղապահությանը»:
«Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջողությամբ են իրենց դրսևորել 2022 թվականի հունվարին (Ղազախստանում իրավիճակի կայունացման ժամանակ): Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը նպատակադրված է ընդլայնել մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին, նաև կազմակերպության պատասխանատվության գոտուց դուրս»,- ասել է նա: