Պարենի համաշխարհային գները բարձրացել են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի շուկան. Գեղամ Գևորգյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Պարենի համաշխարհային գները բարձրացել են։ Ամբողջ աշխարհում են գները բարձրացել. թանկացել են նաև բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի շուկան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Գեղամ Գևորգյանը գների թանկացման համատեքստում ընդգծեց, որ որոշ ապրանքների առումով գների նվազման միտում կա, սակայն չմանրամասնեց, թե որ ապրանքների մասին է խոսքը։
Անդրադառնալով Հայաստանում ձվի շուկային և գների բարձրացմանը՝ ՏՄՊՊՀ նախագահը հիշատակեց, որ վերջերս ձու արտադրող երեք խոշոր ընկերություններին պատասխանատվության են ենթարկել ձվերի գների չարաշահման համար։
Ինչ վերաբերում է տնտեսվարողների նկատմամբ ՏՄՊՊՀ-ի կողմից օպերի լիազորություններ վերցնելուն՝ Գեղամ Գևորգյանն ընդգծեց, որ իրենք երբեք նման լիազորություններ կառավարությունից չեն պահանջել։