Ռուսաստանում հրկիզվել է բարձրագույն ռազմական ուսումնարանը
Կազանում հրկիզվել են բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի զորանոցները։ Այս մասին հայտնել է Baza Telegram ալիքը և տեսանյութ հրապարակել դեպքի վայրից։

Շենքերից մեկից բարձրանում են ծխի թանձր սյուներ։ Ալիքի տվյալներով՝ կրակը տարածվում է տանիքի վրա։ 
Արտակարգ դեպքի վայր են ժամանել հրշեջները։ Հրդեհին վերագրվել է հրկիզման 2-րդ աստիճան։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։