Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակցիները Իտալիայում մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Ստուգատեսը բավականին բարդ է։
Մրցաշարին հայտավորվել են 113 երկրի բռնցքամարտիկներ և յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար` անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտ։ Մեկնարկային մենամարտերում մեր մարզիկնեին բաժին են հասել հետևյալ բռնցքամարտիկները` 50 կգ Անուշ Գրիգորյան-Յունգ Ջի հունգ (Կորեա) 54 կգ Տաթևիկ Խաչատրյան — Դենիսե Բռավո (Չիլի) 60 կգ Էլիդա Քոչարյան — Սոլիս Գվադալուպե(Մեքսիկա) 66 կգ Անի Հովսեփյան — Մարիա էռնանդես (Դոմինիկյան Հանր.) 51 կգ Ռուդոլֆ Գարբոյան- Խուան Տեո Վի (Սինգապու) և Շաֆիկ Ֆատիա ( Ուգանդա) զույգի հաղթողի հետ 57 կգ Արթուր Բազեյան — Սեյֆեդին Լետայիֆ (Շվեցարիա) 71 կգ Գուրգեն Մադոյան- Վասիլի Ցեբոտարի (Մոլդովա) 80 կգ Ռաֆայել Հովհաննիսյան- Կեվեն Բեասեջոուր (Կանադա) 92 կգ Նարեկ Մանասյան-Անդրեյ Զապլիտնի (Մոլդովա) և Դանիել Գուզման (Դոմինիկյան Հանր.) զույգի հաղթողի հետ +92 Դավիթ Չալոյան-Ալեքսիս Բարիեռի (Կանադա) Մարտի 3-ին` մրցումների առաջին օրը, մեր բռնցքամարտիկները չեն մենամարտի։ Մարտի 4-ին ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Տաթևիկ Խաչատրյանը։