ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու նպատակահարմարությունը։
«Ես չեմ կարող հաստատել այս հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյան, Հայաստանի խորհրդարանի նախագահ և այլ գործիչներ: Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս»,-ասել է Լավրովը։