Արևի էներգիան՝ ընդդեմ բնական գազից կախվածության․ Ինչ է անում ՀԾԿՀ-ն ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար
«Ի՞նչ եք ձեռնարկում ՀՀ կախվածությունը բնական գազից նվազեցնելու ուղղությամբ»,- ԱԺ նիստում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը և հավելեց, որ բնակչության և նույնիսկ փորձագիտական շրջանում մտավախություններ կան, որ ստվերային քայլեր են իրականացվում բնական գազից կախվածությունը հնարավորինս բարձր մակարդակի վրա պահելու համար:

Ի պատասխան թեկնածուն նշեց, որ ընդհակառակը, գործողություններ են ձեռնարկվում, որպեսզի մեր երկրի անկախությունը ավելանա: «Արևային էներգետիկան էականորեն ավելացնում է մեր երկրի անկախությունը և նվազեցնում կախվածությունը մատակարարվող գազից»,- նշեց նա: