«ՀՕՊ միջոցների մատակարարման ծավալների մեծացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ»՝ լրագրողի հարցին պատասխանելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ասաց. «Պաշտպանությունը ամենակարևոր կետն է, և դա հնարավորություն է տալիս պաշտպանել քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքացիական բնակչությանը»:
Նա նշեց, որ այդ հարցում Ֆրանսիան որքան հզորացնում է իր բազան, այնքան դա հայելային ձևով համագործակցության հնարավորություն է տալիս Հայաստանի հետ: «Շատ շուտով մենք կկարողանանք նոր բաներ առաջարկել»,- ասաց նա և խոսեց մոտահար հրթիռային սարքերի մասին, որոնք, նրա խոսքով, հեշտ է օգտագործել:
Ինչպես ընդգծեց նախարարը՝ միակ տարբերակը, որ ՀՕՊ-ը չկիրառվի, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի. «Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է օգնել Հայաստանին իր քաղաքացիական հասարակությանը պաշտպանելու, եթե, դժբախտաբար, հարձակման զոհ դառնա»: