Վրացական Bank of Georgia Group PLC-ն («BOGG») այսօր
հայտարարություն է տարածել հայկական «Ամերիաբանկ»-ը (Ameriabank CJSC) գնելու մասին։ Վրացական կողմը նշում է, որ գործարքը կարժենա 303.6 միլիոն դոլար։
Այդպիսով Bank of Georgia Group PLC-ն կդառնա «Ամերիաբանկ»-ի հիմնական բաժնետեր՝ ձեռքբերելով բաժնետոմսերի 90%-ը։ Մնացած 10%-ը կպահպանի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։