«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Կապալառու կազմակերպությունը‚ որը բաղկացած է իրանական երկու շինարարական ընկերություններից՝ «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana»‚ այժմ իրականացնում է մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, կառուցվում է շինարարի բազան‚ ներմուծվում է շինտեխնիկա և այլն»,- տեղեկացնում են դեպարտամենտից։