«Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի վրա. այդպիսի հողեր չեն կարող ձեռք բերել այլ պետությունների քաղաքացիներ կամ իրավաբանական անձինք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում գործում է ա՞յլ կարգավորում:
«Մնացած բոլոր դեպքերում բոլորի համար ընթացակարգը նույնն է, և նույն ձեւով կարող են դիմել և համապատասխան գործարքի կողմ դառնալ»,- ասաց նա:
Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ մենք ունենք անշարժ գույքի գործարքների թվի աճ ամբողջ հանրապետությունում: Երևանում որոշակի նվազում է գրանցված, բայց մարզերում ակտիվությունն անհամեմատ ավելի մեծ է: