Պայմանագրով ունենք 72 ժամ՝ խնդիրը կարգավորելու համար, այդ պատճառով գումարը չենք կարողանա վերադարձնել. Ucom
Նախորդ 2 օրերին  Ucom ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունում առաջացել էին տեխնիկական խնդիրներ, որի պատճառով ինտերնետից օգտվելը դարձել էր գրեթե անհնար։ 

Մեզ հետ զրույցում կապի օպերատոր Մարտին Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ խնդիրը կապված էր միջազգային կապուղիների հետ, այսինքն՝ Հայաստան մտնող լարի հետ խնդիր էր առաջացել, և ընկերությունը անկայուն կապ էր տրամադրում։   
Հարցին՝ արդյոք այդ օրերի համար ընկերությունը չի՞ գանձի բաժանորդներից գումարը, նա ասաց. «Ընկերությունը ունի 72 ժամ ժամանակ խնդիրը կարգավորելու համար։ Հայաստանի տարածքում, օրինակ, մեր օպտիկաների վնասվածքների կամ ինչ-որ այլ խնդիրների դեպքում մենք ունենք ժամանակ կարգավորելու համար, այդ պատճառով գումարը չենք կարողանա վերադարձնել կամ վերահաշվարկ կատարել»։

Մարտին Մարտիրոսյանը հավելեց, որ այս պահին իրենց տեղեկացրել են, որ խնդիրը շտկվել է։