2023 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ. Սիսիան Պօղոսեան
«2023 թվականին ունեցել ենք 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, մոտավորապես 20 տոկոս աճ՝ 2019 թվականի համեմատ և 39 տոկոս աճ՝ 2022 թվականի համեմատ»,- այս մասին այսօր ամփոփելով 2023 թվականի զբոսաշրջային տարին՝ հայտնեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Նա նշեց, որ զբոսաշրջիկների 50 տոկոսը եկել է Ռուսաստանից, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը: Այնուհետև շատ են եկել ԱՄՆ-ից սփյուռքահայերը:
 
«Հնդկաստանից բավականին զբոսաշրջիկ ունենք այս պահին, որ գալիս են Դուբայից: Գերմանիան, Ֆրանսիան ևս շարունակում են լինել կարևոր թիրախային շուկաներ մեզ համար: Չինաստանը առաջին 10 երկրների մեջ է»,- ասաց Սիսիան Պօղոսեանը: