Մենք ավելի շատ մաքսատուրք ուղարկել ենք ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան ընդհանուր կաթսայից ստացել ենք․ Ռուստամ Բադասյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Հայաստանը 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր մաքսային բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է: Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք կրկին շատ ավելի շատ մաքսատուրք ուղարկել ենք ընդհանուր կաթսա, քան ընդհանուր կաթսայից ստացել ենք. 73 մլրդ դրամին մոտ գումար ստացել ենք, 140 մլրդ դրամին մոտ գումար ուղարկել ենք»,- ասաց Բադասյանը:
Հարցին՝ արդյոք շահավե՞տ է շատ գումար ուղարկել, բայց քիչ ստանալ, ՊԵԿ նախագահը շեշտեց, որ մինչև 2022 թվականը Հայաստանն ավելի շատ ստանում էր, քան ուղարկում ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջե: