Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Երկկողմ ներկայիս օրակարգն աննախադեպ է, իսկ TRIPP նախագիծը հնարավորություն ունի փոխելու Հարավային Կովկասի դերը»․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այս մասին խոսել է ամերիկյան Foreign Policy պարբերականին տված հարցազրույցում։
Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, դեսպանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային կապակցվածության ընդլայնմանը և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարներին։