Տարօրինակ ու անհասկանալի է շարունակում մնալ ընդդիմության արձագանքն ու ասելիքը նոր Սահմանադրության վերաբերյալ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել նոր Սահմանադրության նախագծի շուրջ ընթացող հանրային քննարկումներին ու ընդդիմության դիրքորոշմանը։


«Ողջունում եմ նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանրային քննարկումները։ Բայց ա՜յ տարօրինակ ու անհասկանալի է շարունակում մնալ ընդդիմության արձագանքն ու ասելիքը։ Ի վերջո, ի՞նչ եք ուզում»,- գրել է նախարարը։