Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. վարչապետ Փաշինյանը՝ թուրք լրագրողին

Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Այս մասին Անթալիայում թուրքական «TRT World»-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Այսօր մենք շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ, և մենք շատ դրական երկխոսություն ունենք ու անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե որ փուլում է այժմ գտնվում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։


Իսկ այն հարցին, թե արդյոք տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում արժևորում է երկու երկրների միջև գործընկերությունը, Փաշինյանը պատասխանել է. «Այո, իհարկե։ Այժմ մենք պետք է վերանորոգենք և բացենք մեր երկրների միջև երկաթուղին, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։