Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի՝ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել. Ռիժենկով

Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։


Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները նպատակահարմար են համարում նաև սահմանափակել Հայաստանի հասանելիությունը կազմակերպության գաղտնի փաստաթղթերին։


Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանը հայտարարել էր ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Դրանից հետո Երևանը դադարեցրել էր նաև կազմակերպության անդամավճարների վճարումը։


Միևնույն ժամանակ, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը պաշտոնապես դադարեցված չէ։