Գալյանն ու ՌԴ արդարադատության նախարարը քննարկել են 2 գերատեսչության միջև կապերի ամրապնդման հարցեր

ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են՝


  • երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության զարգացման,
  • իրավասու մարմինների միջև կապերի ամրապնդման,
  • տեղեկատվության ժամանակին փոխանակման,
  • իրավական օգնության արդյունավետ տրամադրման վերաբերյալ հարցեր։