Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար Երևանի քաղաքապետարանից խնդրում են նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ժամը 21:00-ից 07:00-ն Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- հայտնում են քաղաքապետարանից։