Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի. Ռուբեն Ռուբինյան

Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի։Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այսինքն, ի տարբերություն գործող սահմանադրությամբ սահմանված կարգի, այլևս անհնար կդառնա այդ հոդվածը փոփոխել, փոխել պետական լեզուն, կամ ավելացնել պետական լեզուներ։ Այսպիսով մենք կպաշտպանենք մեր ազգային ինքնության գլխավոր հենասյունը՝ մեր լեզուն։


Հայաստանի Հանրապետությունը ունենալու է մեկ պետական լեզու՝ հայերենը, և ամեն ինչ անելու ենք, որ ընդդիմությունը չխոչընդոտի այս փոփոխության ընդունմանը»,- մասնավորապես ասել է Ռուբինյանը։