Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, Էլեն Մնացականյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ կարգադրում եմ.
1. 2026 թվականի հոկտեմբերի 21-ից՝ 6 (վեց) ամիս ժամկետով, Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել նույն վարչության պետի տեղակալ Էլեն Մնացականյանին»,- ասվում է կարգադրության մեջ: