Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ:
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը»,- ասվում է հայտարարության մեջ: