Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է գիտական համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և այն դիտվում է նաև տնտեսության զարգացման հիմք: Նա ընդգծել է՝ կապահովվեն ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարության իրականացումը և ծրագրերի շարունակականությունը:
Կարևորելով գիտական կազմակերպությունների և շահառուների հետ կառուցողական երկխոսությունը՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար։