Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի շրջանակում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացման արարողությունը:


Մինչ այդ, տեղի է ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստի մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը:


Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմավորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ Էնանին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, մաքուր, արդար և մրցակցային անցման հարցերով հանձնակատար Տերեզա Ռիբերային, Ալժիրի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի խոսնակ Ազուս Նասրիին, Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին:




Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո, ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով:





