Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կառավարությունն ընդունել է «Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում։
Ըստ հիմնավորման՝ Կանադայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդի կողմից:
Ռազմական կցորդի առկայությունը Կանադայում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացմանը, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը:
Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հարաբերությունների բարձրացումը գործընկերության ավելի բարձր մակարդակի: