Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի

Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի։


Ավագանու հոկտեմբերի 13-ի որոշման համաձայն՝ Նոր Արեշի 3-րդ փողոցն այսուհետև կկոչվի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով՝ Մետաքսեի փողոց, իսկ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը կկոչվի Երվանդունիների փողոց:


Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Միխայիլ Ֆրունզեի (1885–1925 թթ.) կենսագրությունն ու գործունեությունը հիմնականում կապված են Ռուսական կայսրության և Խորհրդային Ռուսաստանի քաղաքական ու ռազմական պատմության հետ։


Ըստ քաղաքային իշխանությունների՝ անվանափոխությունը միտված է հայ ժողովրդի պատմական ժառանգությունը տրամաբանորեն արտացոլելուն։