Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող ապօրինի շինությունների քանդման գործընթացին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ակտիվությանը:
- «Ցանկացած հակաօրինական առևտուր պետք է արգելվի։
- Եթե մարդը ժամանակին «թույլտվություն է» գնել, օրինակ, կանաչ տարածքում «բուդկա» (մոդայիկ բառ է) տնկելու համար, պետք է պատժվեն և՛ գնողը, և՛ վաճառող պաշտոնյան։
- Երևանը քաղաք է, այլ ոչ թե արևելյան շուկա-աղբանոց։ Ուզում եք աղբի մեջ ապրել՝ գնացեք Բանգլադեշ կամ Մոզամբիկ։ Մեր երկիրը, քաղաքը, տունը աղբանոց մի սարքեք։
- «Հացի փող աշխատողները» կարող են դա անել ցիվիլ ձևով, դրա օրինակներն էլ են շատ, անպայման չէ դրա համար գրավել հասարակական մայթեր և կանաչ տարածքներ և խանգարել մնացած մարդկանց տեղաշարժը։
- Դիմացինին չեք հարգում՝ գոնե ձեզ հարգեք, աղբի մեջ ապրելով՝ հեռու չեք գնա։ Վաղուց պետք է փոխել այս չարչիի ազգային մենթալիտետը։
P.S. «Քաղաքական» ձրիակերներ և նրանց ձրիակեր-վեցնոցներ, մի փորձեք օրինական երկիր կառուցելու թեկուզ կիսատ-պռատ, բայց գործընթացը օգտագործել սեփական անպիտան գոյությունը արդարացնելու համար»,- գրել է նա: