«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ:


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։


Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝


  • ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի,
  • կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման։

Արձանագրված խախտումների հիմքով Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։