Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է ուղարկել և շրջվել դեպի Կանադա

Վաշինգտոնից Ամստերդամ ուղևորվող ամերիկյան «United Airlines» ավիաընկերության ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրա տագնապի ազդանշան է ուղարկել և շրջվել դեպի Կանադա:Այս մասին հայտնում է «Flightradar24» ծառայությունը։


«Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է արձակել և փոխել ընթացքը՝ ուղղություն վերցնելով դեպի Սենթ Ջոնս», - ասված է ծառայության հայտարարության մեջ։


Կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 20:47-ին (երկուշաբթի՝ Երևանի ժամանակով 04:47-ին), Վաշինգտոնից օդ բարձրացած Boeing 767 ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ընթացքում ազդանշան է ուղարկել՝ «Squawk 7700», որը վկայում է «ընդհանուր արտակարգ իրավիճակի» մասին։


Օդանավը շրջադարձ է կատարել և այժմ շարժվում է դեպի Կանադայի «Սենթ Ջոնս» միջազգային օդանավակայան։


«7700»-ը ունիվերսալ կոդ է, որը օդաչուները սահմանում են բորտում ընդհանուր արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում, սակայն պարտադիր չէ, որ անմիջականորեն կապված լինի աղետի վտանգի հետ։