Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ նման առաջարկները խարդախության դրսևորումներ են, և նմանատիպ դեպքերով արդեն իսկ կան նախաձեռնված քրեական վարույթներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն, մի՛ վստահեք կեղծ խոստումներին և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները»,- նշվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։