ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը սոցցանցի իր էջում գրել է․
«2014թ․ օգոստոսի 8 -ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ նախօրեին գերված Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը «սրտի կանգից մահացել է»։ Օգոստոսի 9-ին Սոչիում Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, օգոստոսի 10 -ին կազմակերպվել է եռակողմ՝ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հանդիպում։
Կարեն Պետրոսյանի մարմինը հայկական կողմին է փոխանցվել միայն հոկտեմբերին, իսկ նույն տարվա նոյեմբերի 12-ին Ադրբեջանը հայկական ուղղաթիռ է խոցել։ Անձնակազմի երեք անդամները՝ մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Սարգիս Նազարյանը և սուրհանդակ Ազատ Սահակյանը զոհվել են։ Հայկական կողմից որևէ պատասխան գործողություն չի իրականացվել։ Ընդդիմությանն ինչո՞ւ է թվում, թե Հայաստանում բոլորն են ամնեզիայով տառապում»։