Գերմանական հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, որը նախօրեին ձերբակալվել էր լրտեսության համար, ենթադրաբար վերլուծական զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետախուզության համար, հաղորդում է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննությանը։
Պարբերականի տեղեկություններով՝ Հաննինգը
անհայտ «գաղտնի» փաստաթղթեր է ստացել Դաշնային հետախուզական ծառայության (BND)
աշխատակազմի իր նախկին ղեկավարի միջոցով և դրանք օգտագործել զեկույցը կազմելու
համար։ Հետագայում այդ փաստաթուղթը, դատախազության տեղեկություններով, պետք է
ուղարկվեր «օտարերկրյա անվտանգության հետախուզական աշխատակազմի աշխատակցին»։
Ենթադրյալ պատվիրատուն եղել է ադրբեջանական հետախուզության աշխատակից։ Միաժամանակ
հայտնի չէ, թե արդյոք վերլուծությունը հասե՞լ է հասցեատիրոջը։
Հաննինգը գլխավորել է BND-ն 1998-2005
թվականներին։ Հետախուզությունից հեռանալուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին
գործերի նախարարության պետական քարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։