Քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ, Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ Ժորժ-Լուի Բուշեի գլխավորած պատվիրակությանը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։


Անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորություններին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման վերաբերյալ։

Կարևորվել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը: