ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն աննախադեպ դինամիկա ունի․ Վահան Կոստանյանի ելույթը ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կազմակերպած՝ «Ազատություն 250. ընդհանուր արժեքներ, ընդհանուր հնարավորություններ» խորագրով հանդիպմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։


Իր խոսքում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններին և համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։


Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Վահան Կոստանյանը կարևորել է նախագծի իրագործումը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնման համատեքստում։


Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում բանախոսները պատասխանել են միջոցառման մասնակիցների հարցերին։