Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու հարց կքննարկի

Դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինեց տնային կալանքով երեք ամիս ժամկետով։


Դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու հարցը կքննարկվի: