Դատարանը Թրամփին պարտավորեցրել է վերացնել մի շարք ԶԼՄ-ների մուտքի արգելքը Սպիտակ տուն

ԱՄՆ դաշնային դատավորը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է վերականգնել CNN-ի, MSNOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն: Այս մասին հայտնում է Reuters-ը։


Սեպտեմբերի 18-ին Թրամփը CNN-ին, MSNOW-ին և Politico-ին արգելել է աշխատել Սպիտակ տանը՝ մեղադրելով նրանց «ֆեյք լուրեր» տարածելու մեջ։ Ի պատասխան՝ բոլոր երեք լրատվամիջոցները դատական ​​հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ՝ հայտարարելով, որ խախտվել է Սահմանադրության առաջին փոփոխությունը խոսքի ազատության մասին։


«Հինգշաբթի օրը դաշնային դատավորը պարտավորեցրել է նախագահ Դոնալդ Թրամփին վերականգնել CNN-ի, MSNOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն՝ նշելով, որ այդ երեք լրատվամիջոցների նկատմամբ նրա կողմից սահմանված արգելքը, ըստ ամենայնի, հակասում է Սահմանադրությանը»,- ասվում է հրապարակման մեջ։