ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ամսաթվի շուրջ դեռևս պայմանավորվածություն չկա, սակայն կա պայմանավորվածություն, որ այն կկայանա մոտ ժամանակներս, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամսաթիվը դեռևս կոնկրետ որոշված չէ։ Նախագահի և վարչապետի միջև, ինչպես նախկինում, կա ըմբռնում և պայմանավորվածություն, որ այդ այցը կկայանա մոտ ժամանակներս»,- այսօր լրագրողներին ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը կրկին նշել է, որ
Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, սակայն
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հարցում։ «Եվ շատ կարևոր է,
որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը հակասության մեջ չմտնի մեզ բոլորիս համար կարևոր այս
ինտեգրացիոն միավորման կանոնների, նորմատիվների և սկզբունքների հետ»,- ընդգծել է
Պեսկովը։