Մենք Հայաստանը մոտեցնում ենք ԵՄ-ին՝ աշխատելով նաև խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման ուղղությամբ. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:


«Հարգելի՛ պարոն Փաշինյան, ուրախ եմ Ձեզ տեսնել, ինչպես միշտ: Մենք Հայաստանը մոտեցնում ենք ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման ուղղությամբ։


Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթով, ինչպես նաև կամուրջներ մարդկանց միջև՝ խաղաղության ամրապնդմանն ուղղված մեր ներդրումներով:


Մեր Ինքնավար առևտրային միջոցները նոր հնարավորություններ կբացեն. այժմ Հայաստանի արտահանման 80%-ը դեպի ԵՄ շուկա չի հարկվում։ Մենք ակնկալում ենք, որ վաղը ԵՄ օրենսդիրների կողմից այս միջոցները վերջնական կընդունվեն՝ ռեկորդային ժամանակում:


Եվ, վերջապես, մենք ուժեղացնում ենք էներգետիկ անվտանգությունը:


Այսպիսով, Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ, դեպի առաջ և ավելի ամուր է, քան երբևէ»,- X-ի իր էջում գրել է ֆոն դեր Լայենը: