Մեկնարկեցինք աշխատանքները ՄԱԿ գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան սեգմենտում. Արարատ Միրզոյան

Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան սեգմենտի աշխատանքների մեկնարկի մասին:


«Այսօր մեկնարկում ենք մեր հանդիպումները, ունենք ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ հանդիպումներ, ունենք փաստաթղթերի ստորագրություն: Միայն այսօր ունենք 17 հանդիպում, ներգրավվածություն, քննարկում»,- հայտնել է նախարարը՝ կից հրապարակելով տեսանյութ: