Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի Ռուսաստանի հաղթանակով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այս
պատերազմը վնասակար է երկու կողմերի համար էլ։ Ակնհայտ է, որ այն վնասում է
Ուկրաինային և կործանարար է Ռուսաստանի համար։ Նկատի ունեմ, որ նրանք հաջողության
չեն հասնում այս պատերազմում: Պարզապես չեն հասնում։ Ուստի դրա դադարեցումը լիովին
տրամաբանական է։ Բայց, ցավոք, արտաքին քաղաքականության մեջ և նման հարցերում այն,
ինչ իմաստ ունի, ոչ միշտ է տեղի է ունենում: Այն չի ավարտվի մեկ կողմի ջախջախիչ
ռազմական հաղթանակով մյուսի նկատմամբ։ Այն կավարտվի բանակցությունների
արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններով»,-
ասել է Ռուբիոն WABC ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նրա
խոսքով՝ «որքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ մարդիկ կզոհվեն, և այնքան քիչ
ավերածություններ կլինեն»։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի և
Ռուսաստանի միջև էներգետիկ հաշտության մասին վերաբերյալ համաձայնություն «այս
պահին չկա»։