«Ռուսները կարող են հարգել մարդկանց միայն այն ժամանակ, երբ դու ցույց տաս քո ուժը. Նրանք չեն հարգում թուլությունը». Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների 45%-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Զելենսկու խոսքով՝ Չինաստանն օգտագործում է իր տեխնոլոգիաները Ռուսաստանի հետ ոչ այն պատճառով, որ նրանք լավ ընկերներ, եղբայրներ և քույրեր են. «Ոչ, իհարկե։ Ամեն ինչ շատ պրագմատիկ է. որովհետև նրանց (չինացիներին) այդ փորձը ինչ-որ տեղ պետք կգա»։


«Մենք պետք է ուժեղ լինենք և պետք է ցույց տանք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին, որ նա մենակ չէ այս մոլորակի վրա, նույնիսկ եթե դա է նրա երազանքը։ Եվ հենց այդ պատճառով էլ նա պետք է հարգի մարդկանց։


Ափսոս, որ ռուսները կարող են հարգել մարդկանց միայն այն ժամանակ, երբ դու նրանց ցույց ես տալիս, որ ուժեղ ես։ Նրանք չեն հարգում թուլությունը։


Նորմալ է, որ մարդիկ երբեմն ցանկանում են թույլ լինել, ապրել իրենց կյանքով, ժամանակ անցկացնել իրենց մտերիմների հետ, սիրել իրենց երեխաներին։ Բայց ոչ, դուք պետք է դա ցույց տաք ռուսներին, դուք պետք է ցույց տաք դա»,- նշել է Ուկրաինայի առաջնորդը։