Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը, որը կլինի 30-35 տարեկան, Կիևյան կամրջի վրա է թողել իր «բարսետկան», ապա իրեն ցած նետել։